Վենսան Կոմպանին կարող է գլխավորել անգլիական մեկ այլ ակումբ

Ռոբերտո դե Զերբին կարող է հեռանալ «Բրայթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Դե Զերբին կարող է մեկնել ավելի հեղինակավոր ակումբ։ Նա շուտով բանակցություններ կվարի ղեկավարության հետ և ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի։

Դե Զերբիին կարող է փոխարինել Վենսան Կոմպանին, ով ներկայումս գլխավորում է «Բարնլին»:

Պրեմիեր Լիգայի 32 տուրից հետո «Բրայթոնը» 32 միավորով 10-րդ տեղում է։