Հայտնի է, թե ով կփոխարինի Թոմաս Տուխելին «Բավարիայում»

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը դարձել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդը, հաղորդում է «Բավարիան և Գերմանիան»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ Ռանգնիկը Թոմաս Տուխելին փոխարինելու գլխավոր թեկնածուն է։ Եթե ​​նա այո ասի մյունխենյան թիմին, ապա ամռանը Եվրոպայի առաջնությունից հետո կմիանա «Բավարիային»: Նշվում է, որ կողմերը կարող են համաձայնության գալ արդեն այս շաբաթ։

65-ամյա Ռանգնիկն աշխատել է «Լոկոմոտիվում» 2021 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսներին։ 2021 թվականի դեկտեմբերին նա գլխավորեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն արդեն 2022 թվականի մայիսին հեռացավ այս թիմից։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան թիմի ղեկավարի պաշտոնը։