SERIE A. Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ դարձավ Ա Սերիայի չեմպիոն (VIDEO)

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում «Ինտերը» արտագնա 1դերբիում հաղթեց «Միլանին»։

Ներաձուրիների կազմում գոլերի հեղինակ դարձան Ֆրանչեսկո Աչերբին (18-րդ րոպե) և Մարկուս Թյուրամը (49-րդ րոպե): Խաղի վերջում ռոսոներիները պատասխանեցին Ֆիկայո Տոմորիի գոլային հարվածով։ Արդյունքում՝ 2:1 հաշվով, Սիմոնե Ինձագիի թիմը առաջնության ավարտից հինգ տուր առաջ դարձավ Իտալիայի չեմպիոն։

Նշենք, որ արդեն եզրափակիչ սուլիչից առաջ երեք կարմիր է եղել՝ երկուսը «Միլանին», մեկը՝ «Ինտերին»։