Ուսեյն Բոլտ. «Կիլիան Մբապպեն արագ է, բայց ես նրան կհաղթեմ»

Ճամայկացի արագավազորդ, ութակի Օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտը բարձր է գնահատել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ գնդակով բարձր արագություն զարգացնելու ունակությունը, սակայն ընդգծել է, որ նա կհաղթի իրեն մրցավազքում նույնիսկ 37 տարեկանում։

«Սա հազվագյուտ որակ է։ Մարդիկ կարող են մտածել, որ դա հեշտ է: Բայց Կիլիանը առանձնահատուկ տաղանդ ունի։ Մբապպեն շատ արագ է։ Նա շատ արագ է վազում գնդակով:

Կարո՞ղ եմ հաղթել նրան 100 մետր հեռավորության վրա: Այո, ես կարող եմ (ժպտում է)»,- ասել է Բոլտը Marca-ին տված հարցազրույցում։