«Բավարիան» սկսել է բանակցությունները նոր մարզչի հետ

«Բավարիան» վերադարձել է Ավստրիայի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ բանակցություններին, հաղորդում է Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

65-ամյա մասնագետի հետ շփումը վերսկսվել է վերջին օրերին այն բանից հետո, երբ մյունխենցիների մեկ այլ թեկնածու Յուլիան Նագելսմանը երկարաձգեց պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ։

«Բավարիան» լավատեսորեն է տրամադրված Ռանգնիկի հետ բանակցությունների հարցում, թեև ակումբը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի փոխհատուցում վճարել մարզչի համար, ով Ավստրիայի հավաքականի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականի Աշխարհի առաջնությունը:

2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մայիսը գերմանացի մասնագետն աշխատել է որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

2022 թվականի ամառվանից նա գլխավորում է Ավստրիայի ազգային հավաքականը։