Թոմաս Մյուլերը կիսվել է EURO-2024-ի մասին իր սպասելիքներով

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը կիսվել է 2024 թվականի Եվրոպայի տնային առաջնության հետ կապված իր ակնկալիքներով։

«Կարծում եմ, որ Գերմանիայի հավաքականի համար հաջողություն կլինի, եթե ֆուտբոլիստները գոհ լինեն իրենց խաղից: Այո, վերջում կարևորը արդյունքն է։ Բայց եթե մենք նվազագույն հաշվով պարտվենք քառորդ եզրափակչում՝ հիանալի հանդիպում անցկացնելով ուժեղ մրցակցի դեմ, ես կարող եմ դրանով ապրել, քանի որ այդպես է գործում սպորտը։ Իհարկե, կոչումը մեր գլխավոր նպատակն է։

Որպես Գերմանիայի քաղաքացի՝ ես ուրախ կլինեմ, եթե կարողանանք ցուցադրել մեր հյուրընկալությունը նման խոշոր մրցույթում։ Մարզադաշտերում ներկա մարդիկ ուրախ պիտի վերադառնան տուն»,- ասել է Մյուլերը GQ-ին տված հարցազրույցում։

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում։