ՈւԵՖԱ-ն հրապարակել է EURO-2024-ի մրցավարների ցուցակը

ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն ընտրել է 18 գլխավոր մրցավարների, ովքեր կաշխատեն 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության հանդիպումներին։

Մրցավարների ցուցակում ընդգրկված են՝ Արթուր Սոարես Դիաս (Պորտուգալիա), Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա), Մարկո Գուիդա, Դանիելե Օրսատո (երկուսն էլ՝ Իտալիա), Իշտվան Կովաչ (Ռումինիա), Իվան Կրուզլյակ (Սլովակիա), Ֆրանսուա Լետեքսիե, Կլեման Տյուրպեն (երկուսն էլ՝ Ֆրանսիա), Դենի Մակելի (Հոլանդիա), Շիմոն Մարչինյակ (Լեհաստան), Խալիլ Մելեր (Թուրքիա), Գլեն Նայբերգ (Շվեդիա), Մայքլ Օլիվեր, Էնթոնի Թեյլոր (երկուսն էլ Անգլիա), Սանդրո Շերեր (Շվեյցարիա), Սլավկո Վինչիչ (Սլովենիա), Ֆելիքս Ցվեյեր։ և Դանիել Զիբերտը (երկուսն էլ Գերմանիայից):

Լատինական Ամերիկայից հրավիրված մրցավարը կլինի արգենտինացի Ֆակունդո Տելյոն։

Եվրո-2024-ը կկայանա Գերմանիայի 10 քաղաքներում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։