Անդրեյ Լունինը ուզում է տեղափոխվել Անգլիա

Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է TodoFichajes-ը։

Նշվում է, որ ուկրաինացի ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ դարպասապահը մերժել է պայմանագիրը երկարաձգելու Մադրիդի «Ռեալի» առաջարկը։ Չնայած ֆինանսական պայմանների զգալի բարելավմանը, Լունինը չի ցանկանում մնալ Տիբո Կուրտուայի ստվերում, ով այժմ շարունակում է վերականգնվել վնասվածքից։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Լունինին առաջարկել «Ռեալի» առաջարկին զգալիորեն գերազանցող պայմաններ, ինչպես նաև խոստանալ ուկրաինացուն թիմի առաջին համարի դերը դարպասում։

Լունինի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ռեալի» 28 հանդիպման և բաց թողել 25 գոլ՝ 12 անառիկ պահելով դարպասը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուկրաինացի դարպասապահով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։