Թոմաս Տուխելը ծրագրում է գլխավորել Պրեմիեր Լիգայի ակումբը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ծրագրում է գլխավորել Պրեմիեր Լիգայի ակումբը մյունխենյան ակումբից հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Ավելի վաղ գերմանացի մասնագետը հայտնել էր, որ հաստատ չի մնա մյունխենյան ակումբում, քանի որ կողմերն արդեն համաձայնության են եկել հեռանալու մասին։

Աղբյուրի համաձայն՝ Տուխելը նախընտրում է վերադառնալ Պրեմիեր Լիգա՝ չնայած «Բարսելոնայի» հետաքրքրությանը։

Նա չի բացառել կատալոնական ակումբը գլխավորելու հնարավորությունը, նրան անհանգստացնում է «Բարսելոնայի» ֆինանսական կայունությունը, մասնավորապես տրանսֆերային միջոցների բացակայությունը, որը կարող է խանգարել կազմն ուժեղացնելու ծրագրերին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուխելի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։