Ա Սերիայի վերջին 6 տիտղոսները նվաճել են 6 տարբեր մարզիչներ

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, կայացավ Ա Սերիայի 33-րդ տուրի հանդիպումը, որում «Միլանը» 1։2 հաշվով պարտվեց «Ինտերին»։

Այս արդյունքը Սիմոնե Ինձագիի թիմին թույլ տվեց առաջնության ավարտից հինգ տուր առաջ դառնալ Իտալիայի չեմպիոն։

2019 թվականին Ա Սերիան հաղթել է Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), 2020-ին՝ Մաուրիցիո Սարին («Յուվենտուս»), 2021-ին՝ Անտոնիո Կոնտեն («Ինտեր»), 2022-ին՝ Ստեֆանո Պիոլին («Միլան»), 2023-ին՝ Լուչիանո Սպալետին («Նապոլի»)։

Այսպիսով, Ա Սերիայի վերջին 6 տիտղոսները նվաճել են 6 տարբեր մարզիչներ։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1967-ից 1972 թվականներին։