«Ինտերը» ռեկորդային շարք է գրանցել միլանյան դերբիներում

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, կայացավ Ա Սերիայի 33-րդ տուրի «Միլան» – «Ինտեր» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «ներաձուրիների» հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Սա «Ինտերի» դերբիում վեցերորդ անընդմեջ հաղթանակն է: «Ռոսոներիները» վերջին անգամ հաղթել են 2022 թվականի սեպտեմբերի 3-ին։

Այսպիսով, «Ինտերը» կրկնեց իր ռեկորդային հաղթական շարքը։ Նախկինում «Միլանին» դա հաջողվել է երկու անգամ (1911-1913 և 1946-1948 թթ.):

Հավելենք, որ այս արդյունքը «Ինտերին» թույլ տվեց առաջնության ավարտից հինգ տուր առաջ դառնալ Իտալիայի չեմպիոն։ «Ներաձուրիների» համար այս առաջնությունը 20-րդն էր պատմության մեջ։