Ստեֆանո Պիոլի. «Սա վերջին տարիների ամենահավասար դերբին էր»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը (1:2)։ Ա Սերիայի խաղում «ներաձուրիներին» թույլ է տվել առաջնության ավարտից հինգ տուր առաջ դառնալ Իտալիայի չեմպիոն։

«Ես փորձեցի ուրախացնել տղաներին, քանի որ ակնհայտ է, որ սա ցավալի պարտություն է՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ թաքնված է դրա հետևում։ Ես ամեն ինչ արեցի խաղացողներին հանգստացնելու համար, քանի որ մենք պետք է լավ ավարտենք մրցաշրջանը: Շաբաթ օրը մեզ սպասվում է ևս մեկ կարևոր հանդիպում «Յուվենտուսի» հետ:

Ցավոք, այս դերբիում մեզ չհաջողվեց նույնիսկ ոչ-ոքիի հասնել։

«Ինտերը» հիանալի առաջնություն ունեցավ, պարտվեց միայն մեկ խաղում, բայց արդեն երեք-չորս տարի անհնար է վիճել, որ նրանք ունեն առաջնության ամենաուժեղ կազմը։ Ինչ վերաբերում է մեզ, մի քանի կարևոր հանդիպումներում միավորներ կորցրինք և անհետևողական էինք»։

Քանի որ Ինտերի և նրանց ամենամոտ հետապնդողների միջև տարբերությունն այնքան մեծ է, դա նշանակում է, որ նա շատ ուժեղ է, իսկ մնացածը պետք է անցնեն հաջորդ մակարդակ:

Կարծում եմ՝ սա վերջին ժամանակների ամենահավասար դերբին էր, մեր բախտը չբերեց»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։