«Ինտերը» շրջանցեց «Միլանին» Սկուդետտոների քանակով

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, կայացավ Ա Սերիայի 33-րդ տուրի «Միլան» – «Ինտեր» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Այս արդյունքը թույլ տվեց «Ինտերին» առաջնության ավարտից հինգ տուր առաջ դառնալ Իտալիայի չեմպիոն։

«Ներաձուրիների» համար այս առաջնությունը 20-րդն էր պատմության մեջ։ «Միլանն» ունի 19 տիտղոս։ Առաջատարը «Յուվենտուսն» է՝ 36։