Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ դարձավ թոփ 5 Լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրում տեղի ունեցավ «Միլան» – «Ինտեր» հանդիպումը, որն ավարտվեց Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով (2-1)։

Ա Սերիայի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճեց Սկուդետտոն։

«Ինտերի» կազմում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձավ թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն։

Մինչ «Ինտերը» հայ ֆուտբոլիստը թոփ 5 լիգաների շրջանակում հանդես է եկել «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Բորուսիա Դորտմունդում»։