«ՌԲ Լայպցիգը» 60 միլիոն եվրո է պահանջում իր առաջատարի համար

«ՌԲ Լայպցիգը» դիտարկում է Դանի Օլմոյի կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ։

Ինչպես հաղորդում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆիլիպ Հինզեն, «ՌԲ Լայպցիգը» հանգիստ է վերաբերվում 25-ամյա իսպանացի կիսապաշտպանին ձեռք բերելու «Բարսելոնայի» հետաքրքրությանը:

«Կամ Օլմոն կմնա ակումբում, կամ գերմանացիները կստանան 60 միլիոն եվրո։ Այս պահին ոչ ոք չի կապվել «ՌԲ Լայպցիգի» հետ, չնայած Դանիով հետաքրքրված են թոփ ակումբները։

Չկա փոխհատուցման հատուկ տարբերակ, որը վերաբերում է բացառապես Բարսային կամ իսպանական այլ ակումբներին»,- գրել է Ֆիլիպ Հինցեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը պլանավորում է Դանի Օլմոյի տրանսֆերը կազմակերպել մաս-մաս: Ինքը դեմ չէ կատալոնական ակումբ տեղափոխվելուն։