Չավին հակված է շարունակել աշխատանքը «Բարսելոնայում»

Չավին հակված է շարունակել աշխատանքը «Բարսելոնայում»:

Ինչպես հայտնում է El Chiringuito-ի լրագրող Խոսե Ալվարեսը, այս շաբաթ մարզիչը կհանդիպի «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի և մարզական տնօրեն Դեկուի հետ : Նշվում է, որ Չավին ավելի մոտ է ակումբում մնալուն, քան հեռանալուն։

Հիշեցնենք, որ հունվարին «Բարսայի» գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին պատրաստ է վերանայել իր որոշումը, քանի որ աջակցություն է զգում խաղացողների և ղեկավարության կողմից։