Մայքլ Օլիսեն կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

«Չելսին» մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեի տրանսֆերի համար, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա խաղացողի պայմանագրում 35 միլիոն ֆունտ ստերլինգի (40,5 միլիոն եվրո) հրաժարագնի կետ կա։

Օլիսեի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։