Ժոզե Մոուրինյուն նշել է, թե որ խաղն է փոխել իր կարիերան

«Ռոմայի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, թե որ խաղն է փոխել իր կարիերան։

Ըստ 61-ամյա պորտուգալացու՝ առանցքայինը 2003/04 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Պորտու» – «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությունն էր (2:1, 1:1): Պորտուգալական ակումբը՝ Մոուրինյուի գլխավորությամբ այդ մրցաշրջանում հաղթել է մրցաշարում։

«Ես շատ արտասովոր հանդիպումներ եմ ունեցել, բայց հավանաբար այդ հաղթանակն էր, որ փոխեց իմ կարիերան»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

Մոուրինյուի վերջին աշխատանքը եղել է «Ռոմայում»: Մասնագետը գլխավորել է նաև «Թոթենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Լեյրիան» և «Բենֆիկան»։