Լաուտարո Մարտինես. «Հիմա ես ուզում եմ լաց լինել»

«Ինտերի» հարձակվող և ավագ Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) և Սկուդետտոն նվաճելը։

«Հիմա ես ուզում եմ լաց լինել, քանի որ մենք շատ աշխատեցինք, շատ չարչարվեցինք, մենք արժանի ենք այս ուրախությանը: Առաջնությունը նվիրում եմ ընտանիքիս, երեխաներիս, թիմակիցներիս և բոլոր երկրպագուներին։

Ֆուտբոլում կարելի է հաղթել և պարտվել, բայց ես ինձ կրկնակի երջանիկ եմ զգում։ Տղաներին ասացի, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, որը երբեք չի եղել, պետք է առավելագույնս օգտագործենք արտագնա խաղում հաղթելու այս հնարավորությունը։

Ինձ համար շատ բան է նշանակում թիմակիցների անհավանական խմբի հետ այս մեծ ակումբում տիտղոս տանելը: Այս հաղթանակը երկրպագուների համար է, մեր ընտանիքների, մարզիչների, աշխատակիցների, բոլոր նրանց, ովքեր աշխատում են մեզ հետ։ Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը, քանի որ մենք արդեն շատ գավաթներ ենք նվաճել և ավելին ենք ցանկանում։

Ինչ վերաբերում է պայմանագրի երկարաձգմանը, հուսով եմ, որ այդպես է, մենք պետք է համաձայնության գանք ակումբի հետ։ Այսօր ես ցանկանում եմ վայելել այս Սկուդետտոն»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

26-ամյա արգենտինացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։