Սիմոնե Ինձագին շրջանցեց Ժոզե Մոուրինյոյին այս ցուցանիշով

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, կայացավ Ա Սերիայի 33-րդ տուրի «Միլան» – «Ինտեր» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «ներաձուրիների» հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Այս արդյունքը թույլ տվեց «Ինտերին» առաջնության ավարտից հինգ տուր առաջ դառնալ Իտալիայի չեմպիոն։

Սիմոնե Ինձագիի համար այս տիտղոսը վեցերորդն էր «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ նախկինում երկու անգամ նվաճելով Իտալիայի Գավաթը, երեք անգամ՝ Սուպերգավաթը։

Այս ցուցանիշով նա գերազանցել է Ժոզե Մոուրինյոյին (5)։ Սերիա Ա-ում (1929/30 մրցաշրջանից սկսած) միայն երկուսն են նվաճել ավելի շատ գավաթներ՝ Հելենիո Էրերան և Ռոբերտո Մանչինին՝ 7-ական։