Հոլանդացի մարզիչը կարող է գլխավորել «Լիվերպուլը»

Առնե Սլոթը կարող է գլխավորել «Լիվերպուլը»։

45-ամյա հոլանդացի մարզիչը, ով գլխավորում է «Ֆեյենորդը», համարվում է Յուրգեն Կլոպին փոխարինելու հավակնորդներից մեկը։

Մասնագետի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։ Թեկնածուների ցուցակում են նաեւ Ռուբեն Ամորիմը եւ Ռոբերտո դե Զերբին։

Առնե Սլոթը Ռոտերդամի թիմը գլխավորում է 2021 թվականից։ Նրա հետ նա հաղթեց Էրեդիվիզիեն և հասավ Կոնֆերանս լիգայի եզրափակիչ։