Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ փորձել է վախեցնել ոստիկանին

Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ փորձել է վախեցնել ոստիկանին:

31-ամյա պաշտպանը դա արել է տաքացման ժամանակ։

Ռյուդիգերը որոշել է կատակել Մադրիդի «Ռեալի» հանդերձարանը հսկող ոստիկանի հետ։ Խաղացողը դուրս է թռել նրա վրա և փորձել վախեցնել նրան։ Աշխատակիցը ժպտալով պատասխանել է։

Հանդիպումից հետո Ռյուդիգերը նրան մարզաշապիկ է նվիրել։ Այնուհետև ոստիկանության բաժանմունքը սոցցանցերում հրապարակել է վերնաշապիկով սպայի լուսանկար՝ «Ոչ բոլորին կարող են վախեցնել» մակագրությամբ։

Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և կատալոնացիներից առաջ անցավ 11 միավորով։