IDBank Պրեմիեր Լիգա․ «Նոան» արտագնա խաղում ուժեղ գտնվեց «Ուրարտուից» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Նոան» արտագնա խաղում մրցեց «Ուրարտուի» դեմ։

Կառլոս Ինարեխոսի սաները կարողացան նվազագույն հաշվով հաղթել Դմիտրի Գունկոյի տղաներին։

Խաղի 28-րդ րոպեին «Նոայի» կազմում հաղթական գոլը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը։

Այս խաղից հետո «Նոան» 68 միավորով առաջինն է, «Ուրարտուն»՝ 44 միավորով 4-րդը։