«Բարսելոնան» ուզում է պահել իր ֆուտբոլիստին թիմում

Չավին բարձր է գնահատել Ժոաու Կանսելուի ներդրումը «Բարսելոնայի» այս մրցաշրջանի խաղում:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը կարծում է, որ 29-ամյա պորտուգալացի պաշտպանը բազմակողմանի բարձր մակարդակի խաղացող է և անվիճելի հիմնական թիմի հիմնական կազմում, ով այս մրցաշրջանում մեծ օգնություն է ցույց տվել: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի մարզական տնօրեն Դեկուն հետաքրքրված է վարձակալներ  Ժոաու Կանսելուին և Ժոաու Ֆելիշին պահելով։ 

Կատալոնական ակումբը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից քառորդ եզրափակիչ փուլում՝ երկու խաղում ընդհանուր հաշվով պարտվելով ՊՍԺ-ին (3:2, 1:4):

Պատասխան խաղում Կանսելուի խախտումը Ուսման Դեմբելեի նկատմամբ հանգեցրեց «Բարսելոնայի» դեմ 11 մետրանոցի, որը իրացրեց Կիլիան Մբապպեն։

Լա Լիգայի այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 26 հանդիպում և վաստակել 5 (2+3) միավոր։

«Բարսան» 32 խաղից 70 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատար Մադրիդի «Ռեալին» 11 միավոր է բաժանում: