Լամին Յամալի համար գրանդ ակումբը 200 միլիոն եվրո է պատրաստ վճարել

ՊՍԺ-ն հետաքրքրված է Լամին Յամալի ծառայություններով։

16-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը կարող է առաջնահերթություն դառնալ ֆրանսիական ակումբի համար հաջորդ ամառ, հայտնում է Le Parisien-ը։

Ֆուտբոլիստը բարձր է գնահատվում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կողմից։

Նշվում է, որ բանակցությունները կարող են սկսվել, եթե ֆուտբոլիստն ինքը ասի, որ ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»:

Հնարավոր տրանսֆերային գումարը գնահատվում է 200 մլն եվրո։ Փարիզցիների մյուս առավելությունն այն է, որ խաղացողի գործակալը Ժորժե Մենդեշն է. սա կարող է օգնել բանակցություններում:

Այս մրցաշրջանում Յամալը Լա Լիգայում անցկացրել է 31 հանդիպում , որոնցում խփել է 4 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։