«Քարդիֆը» ուզում է 100 միլիոն ֆունտ ստերլինգ ստանալ «Նանտից» Էմիլիանո Սալայի ձախողված տրանսֆերի դիմաց

Ուելսի առաջնության «Քարդիֆ Սիթին» ցանկանում է ֆրանսիական «Նանտից» ստանալ 104 միլիոն ֆունտ ստերլինգ՝ որպես փոխհատուցում 2019 թվականին Էմիլիանո Սալայի ձախողված տրանսֆերի դիմաց, հայտնում է L’Equipe-ը։

2019 թվականի հունվարին արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է ավիավթարից՝ Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա թռչելիս՝ «Քարդիֆի» հետ պայմանագիր կնքելու համար։ Անցած ամառ ՖԻՖԱ-ն կարգադրեց «Քարդիֆին» տապալված տրանսֆերի համար «Նանտին» վճարել ամբողջ 15 միլիոն ֆունտ ստերլինգը:

Աղբյուրի համաձայն՝ «Քարդիֆն» այժմ հայց է ներկայացրել կոմերցիոն դատարան։ Ըստ ուելսյան ակումբի, քանի որ խաղացողի թռիչքը Մեծ Բրիտանիա կազմակերպել էր «Նանտը», հենց նա պետք է պատասխանատվություն կրի Սալայի խափանված տրանսֆերի համար, որը ֆինանսական և հեղինակության կորուստներ բերեց «Քարդիֆին»:

Նշվում է, որ 104 միլիոն ֆունտ ստերլինգը հիմնված է քննության վրա, որտեղ վերլուծաբանները հաշվարկել են, որ «Քարդիֆը» 54% հնարավորություն ուներ խուսափել Պրեմիեր Լիգայից Չեմպիոնշիփ իջնելուց, եթե Սալայի տրանսֆերը կայանար։

«Նանտն» իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ակումբին փոխհատուցում պահանջելով «Քարդիֆի» պատճառած բարոյական վնասի համար։