Apple-ը կարող է իրավունք ստանալ ցուցադրելու Աշխարհի ակումբային առաջնությունը

Apple-ը կարող է իրավունք ստանալ ցուցադրելու Աշխարհի ակումբային առաջնությունը։

Մրցաշարը նոր ձևաչափով առաջին անգամ կանցկացվի 2025 թվականին։ Դրան կմասնակցի 32 թիմ, որոնց մեծ մասն արդեն հայտնի է։

Ըստ The New York Times-ի՝ ՖԻՖԱ-ն մոտ է Աշխարհի առաջնության խաղերի հեռարձակման համաշխարհային իրավունքները ամերիկյան կորպորացիային վաճառելուն։ Համաձայնագրի մասին կարող է հայտարարվել արդեն այս ամիս։

Նշվում է, որ գործարքի գումարը կարող է կազմել ակնկալվող գումարի միայն մեկ քառորդը՝ 1 մլրդ դոլար՝ 4 մլրդ դոլարի փոխարեն։

Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք Apple-ի հետ համաձայնագիրը ներառելու է խաղերի անվճար ցուցադրում։ Այն փաստը, որ խաղերը կարող են հասանելի լինել միայն Apple TV+-ի բաժանորդներին, նախկինում անհանգստացնում էր ՖԻՖԱ-ի առաջատար ներկայացուցիչներին:

Կողմերի համաձայնության դեպքում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան առաջին անգամ կկնքի միասնական միջազգային պայմանագիր՝ կապված խաղերի հեռարձակման իրավունքի տրամադրման հետ։