«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին երկարաձգել է պայմանագիրը

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Իսպանացին «Ասթոն Վիլայում» աշխատում է 2022 թվականի նոյեմբերից։

Նախկինում «Բավարիայում» աշխատանքի գլխավոր թեկնածուն համարվում էր Ունայ Էմերին։ 52-ամյա մարզչի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Բարսելոնան»։

«Ասթոն Վիլան» 66 միավորով Պրեմիեր Լիգայի 4-րդ տեղում է։