Կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, կայացավ Լա Լիգայի 32-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների կամային հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը իրացրեց 11 մետրանոցը։ Սա նրա յոթերորդ գոլն է «Էլ-Կլասիկոյում»։
Նա դարձավ Բրազիլիայի առաջատարը «Էլ-կլասիկոների» գոլերում՝ գերազանցելով Ռոնալդոին (6)։
Ջովանին, Ռիվալդոն ու Ռոնալդինյոն խփել են 5-ական գոլ, Նեյմարն ու Ռոմարիոն՝ 3-ական։