«Ռեալի» երկրպագուները «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո վանկարկել են «Չավի, մնա»

Կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, կայացավ Լա Լիգայի 32-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումը կայացավ «Սանտյագո Բեռնաբեուում» և ավարտվեց մադրիդցիների կամային հաղթանակով՝ 3։2 հաշվով։

Խաղից հետո «Ռեալի» երկրպագուները սկսեցին վանկարկել «Չավի, մնա»։

Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»։

Ավելացնենք, որ Չավին դարձավ «Բարսայի» պատմության մեջ երկրորդ մարզիչը, ով «Էլ-կլասիկոյում» կրել է 4 անընդմեջ պարտություն։