Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խփեց իր 6-րդ գոլը տուգանային հարվածից «Լիվերպուլի» կազմում

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» հետ խաղում (3։1) ուղիղ տուգանային հարվածով գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

25-ամյա բրիտանացու համար ուղիղ հարվածից խփած գոլը մերսիսայդցիների համար վեցերորդն էր Պրեմիեր Լիգայում։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Ջեյմի Ռեդնապին (8) և Սթիվեն Ջերարդին (7)։

Այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը անցկացրել է 32 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում։