Թոմաս Տուխելը կարող է վերադառնալ ԱՊԼ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կապ է հաստատել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ, հայտնում է լրագրող և ինսայդեր Գեորգ Հոլցները X սոցիալական ցանցում։

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը չի մնա «Բավարիայում» և ընթացիկ մրցաշրջանի ավարտին, ինչպես նախատեսված էր, կլքի ակումբը։

Հիշեցնենք, որ անձամբ՝ Տուխելը, ավելի վաղ հայտարարել էր, որ չի մնա «Բավարիայում», նույնիսկ եթե իրեն դա խնդրեն։ Թոմասը մյունխենյան ակումբը գլխավորում է անցյալ տարվա մարտից։ Այնուհետև գերմանացի մասնագետն այս պաշտոնում անսպասելիորեն փոխարինեց իր հայրենակից Յուլիան Նագելսմանին։

Տուխելը 2022/2023 մրցաշրջանում «Բավարիայի» հետ հաղթել է Բունդեսլիգան։ Մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։