«Բայերը» թարմացրել է իր ռեկորդը

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավարտվեց Բունդեսլիգայի 30-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բորուսիան» և «Բայերը»։ Խաղը կայացել է «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Այսպիսով, Խաբի Ալոնսոյի թիմն այժմ բոլոր մրցաշարերում առանց պարտության 45 հանդիպումների շարան ունի՝ 38 հաղթանակ, 7 ոչ-ոքի։ Սա ռեկորդ է լավագույն թոփ-5 առաջնություններում։ Նախորդը ռեկորդը պատկանում էր «Յուվենտուսին»՝ 43 խաղ առանց պարտության 2011 թվականի մայիսից մինչև 2012 թվականի մայիսը։

Հիշեցնենք, որ Լևերկուզենի «Բայերը» զբաղեցնում է առաջին տեղը Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 30 խաղում վաստակեց 80 միավոր և վերջին տուրում ժամանակից շուտ դարձավ Գերմանիայի չեմպիոն։