Դիեգո Սիմեոնե. «Մեզ բարդ շաբաթ է սպասվում»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Լա Լիգայի 32-րդ տուրի «Ալավեսի» հետ արտագնա հանդիպումը (0։2)։

«Մեզ համար սա այն պահն է, որտեղ մենք պետք է հանգստություն պահպանենք և աշխատենք՝ իմանալով, որ մեզ քննադատելու են։ Մեզ բարդ շաբաթ է սպասվում, բայց սա ֆուտբոլ է, և մենք ապրում ենք դրա համար։

Հասկանալի է, որ գիտենք արտագնա հանդիպումներում մեզ հետ կատարվողի պատճառները, բայց ակնհայտորեն չենք կարողանում լուծել այն։ Մեր՝ որպես մարզչական շտաբի խնդիրն է՝ բարելավել այս ասպեկտը, ինչը մեզ չի հաջողվել անել այս մրցաշրջանում մինչ այժմ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։

Նշենք, որ «Ատլետիկոն» ունի 61 միավոր: Մադրիդյան թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում՝ 3 միավորով առաջ անցնելով Բիլբաոյի «Ատլետիկից» մինչև դեմ առ դեմ հանդիպումը։ «Ալավեսը» 35 միավորով 13-րդ հորիզոնականում է։