Ռոդրիգո․ «Ես շատ եմ սիրում «Ռեալը», Կառլո Անչելոտտին ինձ համար հոր պես է»

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն ասել է, որ ապագայում չի պատրաստվում հեռանալ իսպանական ակումբից։

«Ես շատ եմ սիրում այս ակումբը։ Հուսով եմ, որ ընդմիշտ կմնամ այստեղ: Անչելոտտի՞ն։ Նա ինձ համար հոր պես է», – Ռոդրիգոյի խոսքերը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):

Ռոդրիգոն 23 տարեկան է և Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը Ռոդրիգոյի շուկայական արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։