Ջուդ Բելինգհեմ․ «Դու լեգենդ ես»

Ջուդ Բելինգհեմը բարձր է գնահատել Լուկաս Վասկեսի ելույթը Էլ-Կլասիկոյում։

Լա Լիգայի 32-րդ տուրի խաղում «Ռեալը» 3։2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Վասկեսը նպաստեց մադրիդյան թիմի երեք գոլերից յուրաքանչյուրին. նա վաստակեց 11 մետրանոց, որն իրացրեց Վինիսիուս Ժունիորը, գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց Ջուդ Բելինգհեմին երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում:

«Լուկաս Վասկես, դու լեգենդ ես», – խաղից հետո թվիթերում գրել է Բելինգհեմը: