Անդրե Օնանա. ««Մանչեսթեր Յունայթեդը» երկրի ամենամեծ ակումբն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան ասել է, որ մանկունիանցիների ակումբը ամենամեծն է Անգլիայում։

«Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, մենք դեռևս երկրի ամենամեծ ակումբն ենք։ Մենք միշտ պետք է հաղթենք։ Մենք մեզ լավ ենք զգում և ուրախ ենք Անգլիայի Գավաթի եզրափակիչ դուրս գալու համար: Մենք կվերադառնանք Ուեմբլի հաղթելու համար։ Ամենակարևորը հաղթանակն է։ Մենք եզրափակչում ենք, և սա կարևոր է»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Օնանի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ի նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում հաղթեց «Քովենտրիին» և վաստակեց մրցաշարի եզրափակիչի ուղեգիր, որտեղ կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Անգլիայի Գավաթի որոշումը կկայանա մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: