Bild. Ունայ Էմերին «Բավարիայի» նոր մարզչի գլխավոր հավակնորդն է

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ինչպես նաև իտալացի մասնագետ Ռոբերտո Դե Զերբին, ով գլխավորում է «Բրայթոնը», «Բավարիայի» նոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդներն են։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը կասկածներ ունի Դե Զերբիի նկատմամբ, քանի որ նա դեռ չի աշխատել թոփ-ակումբների հետ։ Այս առումով նախապատվությունը տրվում է Էմերիին։

Հիշեցնենք, որ 2016-ից 2018 թվականներին իսպանացի մասնագետը մարզել է ՊՍԺ-ն։ 2018 և 2019 թվականներին Էմերին գլխավորել է Լոնդոնի «Արսենալը»։

2022 թվականի նոյեմբերից 52-ամյա մասնագետը «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչն է։ Այս մրցաշրջանում Անգլիայի առաջնության 33 տուրից հետո Էմերիի սաները վաստակել են 64 միավոր և զբաղեցնում են չորրորդ տեղը։