Լուիս Սուարեսը ամենաշատն է գոլային փոխանցում կատարել Լիոնել Մեսսիին

Լուիս Սուարեսն ավելի հաճախ է գոլային փոխանցում կատարել Լիոնել Մեսսիին, քան մյուս ֆուտբոլիստները:

«Նեշվիլի» դեմ խաղում «Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվողը արգենտինացուն օգնեց 11-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը։

Սա Սուարեսի 50-րդ գոլային փոխանցումն էր Մեսսիին: Իր կարիերայի ընթացքում ոչ մի այլ ֆուտբոլիստ Լիոնելին այդքան գոլային փոխանցում չի կատարել:

Մինչ «Ինտեր Մայամին» հարձակվողները միասին հանդես են եկել «Բարսելոնայում»: