Էնդի Քոուլը և Ջոն Թերին ընդգրկվել են Պրեմիեր Լիգայի փառքի սրահում

Էնդի Քոուլը և Ջոն Թերին ընդգրկվել են Պրեմիեր Լիգայի փառքի սրահում:

Պրեմիեր Լիգայի հնգակի չեմպիոններ Էնդի Քոուլը («Մանչեսթեր Յունայթեդ») և Ջոն Թերին («Չելսի») ընդգրկվել են Պրեմիեր Լիգայի փառքի սրահում:

Էշլի Քոուլի հետ միասին՝ նրանք դառնում են փառքի սրահի 23-րդ և 24-րդ անդամները:

«Շատ շնորհակալ եմ: Ես ամեն ինչ տվեցի, երբ խաղադաշտ դուրս եկա, և իսկապես հպարտ եմ այս ճանաչմամբ:

Ինձ բախտ է վիճակվել կիսել հանդերձարանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստների հետ: «Չելսիի» նման ակումբի ավագ լինելը և այն, ինչին մենք հասել ենք որպես թիմ, շատ կարևոր էր ինձ համար»,- ասել է Ջոն Թերին:

Պրեմիեր Լիգայի փառքի սրահում են այն ֆուտբոլիստները, ովքեր հասել են բացառիկ հաջողությունների և նշանակալի ներդրում են ունեցել Պրեմիեր Լիգայի զարգացման գործում՝ սկսած 1992 թվականի սկզբից:

Փառքի սրահում ընդգրկված են Ալան Շիրերը, Թիերի Անրին, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Դենիս Բերգկամպը, Սթիվեն Ջերարդը, Դեյվիդ Բեքհեմը, Փոլ Սքոուլզը, Դիդյե Դրոգբան, Վենսան Կոմպանին, Սերխիո Ագուերոն, Պատրիկ Վիեյրան, Ուեյն Ռունին, Պետեր Շմեյխելը, Ալեքս Ֆերգյուսոնը և Արսեն Վենգերը: