Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Լա Լիգայի 32-րդ տուրում հանդիպման վերջնամասում գրավեց «Բարսելոնայի» դարպասը և հաղթանակ պարգևից իր թիմին (3։2)։
Անգլիացին դարձավ 17 տարվա մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց «Բարսայի» դեմ առաջնության իր առաջին երկու խաղերում։ Նախկինում այս արդյունքը գրանցել էր Ռուդ վան Նիստելռոյը 2007թ։
Այս մրցաշրջանում Բելինգհեմը «Ռեալի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։