Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստ է վերադառնալ «Բավարիա»

Գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստ է վերադառնալ «Բավարիա», հայտնում են լրագրողներ Պատրիկ Շտրասերը և Մաքսիմիլիան Կոխը։

Ըստ աղբյուրի՝ մասնագետը հաշտություն է կնքել «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսի հետ և պատրաստ է վերադառնալ ակումբ։

Ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» դիտարկում է նաև գերմանացուն՝ փոխարինելու Չավիին, ով ամռանը կհեռանա կատալոնացիներից։