Կառլո Անչելոտտի. ««Բարսելոնայի» դեմ 11 մետրանոցն ինձ բավականին ակնհայտ էր թվում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 32-րդ տուրի հանդիպումից հետո մեկնաբանել է «Բարսելոնայի» մարզիչ Չավիի քննադատությունը մրցավարության վերաբերյալ։

«Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ է մտածում Չավին, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը։ Նախընտրում եմ խոսել խաղի մասին, այն հավասար էր, մրցակցային, երկու թիմերի լավ հնարավորություններով։ Ի վերջո, մեր վերջին ուժերով հաղթեցինք։ Իսկ աղյուսակում մենք լավ ենք գործում։

Ես հասկանու՞մ եմ «Բարսելոնայի» պնդումները: Մեր դարպասին խփած գոլը ճիշտ չհաշվեցին, գնդակը չհատեց գիծը։ «Բարսելոնայի» դեմ 11 մետրանոցն ինձ բավականին ակնհայտ էր թվում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Այս պահին «Ռեալը» 81 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» 70 միավորով երկրորդ տեղում է։