Ջեք Գրիլիշը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ջեք Գրիլիշը կարող է փոխել ակումբային գրանցումը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լսել 28-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկները, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լիովին համոզված չէ եզրային հարձակվողի խաղային որակներում։

Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 122 հանդիպում, դարձել 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։