Ֆաբիո Կապելո․ «Մեսսին, Պելեն և Մարադոնան հանճարներ են, Ռոնալդուն՝ ոչ»

Ֆաբիո Կապելոն անվանել է այն ֆուտբոլիստներին, որոնց համարում է հանճարներ:

«Մեսսին, Պելեն և Մարադոնան հանճարներ են, Ռոնալդուն՝ ոչ։

Կրիշտիանուն հիանալի խաղացող է, հիանալի ռմբարկու, նա նվաճել է տիտղոսներ և Ոսկե Գնդակ, բայց նա այնքան էլ փայլուն չէ, որքան Մեսսին: Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց ոչ հանճար»,- ասել է Մադրիդի «Ռեալի» և Ա Սերիայի նախկին մարզիչը։