Հրապարակվել են Սոտո Գրադոյի և VAR-ի միջև զրույցը Լամին Յամալի հարվածի հետ կապված դրվագում

Լա Լիգայի 32-րդ տուրի 28-րդ րոպեին «Բարսելոնայի» վինգերն օգտվեց անկյունայինի խաղարկումից և հարված կատարեց։ Գնդակը մասամբ հատեց «Ռեալի» դարպասային գիծը, սակայն դարպասապահ Անդրեյ Լունինը հետ մղեց այն:

Մրցավար Սեզար Սոտո Գրադոն ազդանշան չտվեց, բայց հետո մի քանի րոպե խորհրդակցեց տեսաօգնականի հետ: Ի վերջո, մրցավարը հաստատեց իր որոշումը։

Marca-ն մեջբերում է Սոտո Գրադոյի երկխոսությունը VAR-ում աշխատող Խոսե Մարիա Սանչես Մարտինեսի և մրցավարների հետ։

VAR . «Եկեք ստուգենք, Սեզար, մի քիչ սպասեք, մի վերսկսեք խաղը»:

Սոտո Գրադո . «Մենք սպասում ենք։ Ոչ, գոլի հայտնաբերման ավտոմատ համակարգ չկա: Մենք սպասում ենք։ Սպասում ենք VAR-ի, հնարավոր է՝ գոլ է եղել։ Մենք ստուգում ենք։ Ոչ, գոլերի հայտնաբերման ավտոմատ համակարգ չկա»։

VAR . «Սերխիո, դադարեցրու կադրը Լունինի՝ գնդակի հպման պահին: Սպասեք, մենք բոլոր կողմերից ենք նայում, քանի որ ճիշտ անկյուն չունենք»:

Սոտո Գրադո . «Մենք սպասում ենք։ Մենք դեռ չգիտենք»:

VAR . «Կադրում Լունինի մարմինը ծածկում է տեսարանը: Լավ, սպասիր մի վայրկյան: Մենք դեռ այլ տեսադաշտ ենք փնտրում: Սա չի արձանագրում գոլը, սա չի համապատասխանում, սա նույնպես, և սա, և սա չի արձանագրում, և սա…»:

Սոտո Գրադո . «Սա շատ կարևոր որոշում է, մենք չենք շտապում։ Ստուգեք բոլոր տեսախցիկները»:

VAR . «Ուրիշներ չկան: Կարո՞ղ ենք հաստատել, որ այլ տեսախցիկներ չկան»։

Սոտո Գրադո . «Մենք չենք շտապում: Ավելի լավ է սպասել: Պետք է սպասել»:

VAR . «Սեզար, մենք խաղը կվերսկսենք անկյունայինով, մենք ապացույց չունենք, որ գնդակը հատել է եզրագիծը, ուստի սկսում ենք անկյունայինից: Մենք ապացույցներ չունենք, որ գնդակը մտել է դարպասը։ Անկյունային հարված»։