Ջիմ Ռեթքլիֆ․ «Երկրպագուները պետք է համբերատար լինեն, սա երկար ճանապարհ է»

Ջիմ Ռեթքլիֆը երկրպագուներին խնդրել է համբերատար լինել և արագ շրջադարձ չակնկալել:

71-ամյա բրիտանացի գործարարը նախորդ տարվա դեկտեմբերին գնել էր «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի 25%-ը։

Նախկինում նա մի շարք միջոցներ է ձեռնարկել ծախսերը կրճատելու համար և հայտարարել, որ  մտադիր է մինչև 2028 թվականը ակումբը վերադարձնել բարձրակարգ մակարդակ։

«Դա երկար ճանապարհ է: Երկրպագուներն անհամբեր են, և ես որոշ չափով հասկանում եմ նրանց։

Ճանապարհը երկար է լինելու, և մարդիկ, ուզեն, թե չուզեն, պետք է մի փոքր համբերատար լինեն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը :