Ժոզե Մոուրինյո․ «Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ֆուտբոլը նրա համար ամենակարևորը չէր»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբայի կարիերան անկում ապրեց այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը 2018 թվականին Ֆրանսիայի հետ նվաճեց Աշխարհի Գավաթը։

Պոգբան ներկայումս կրում է չորս տարվա որակազրկում՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։

«Միակ բանը, որ ուզում եմ ասել, այն է, որ կարիերայի ինչ-որ պահի դա տեղի է ունենում գրեթե բոլորի հետ. դու մի փոքր կորցնում ես այն գիտակցությունը, թե ով ես դու և ով պետք է լինես:

Այն բանից հետո, երբ Ֆրանսիան հաղթեց Աշխարհի Գավաթը 2018 թվականին, ես կարծում եմ, որ Պոլը վերադարձավ այլ կերպ:

Աշխարհի առաջնությունը նրան տարավ մի հարթություն, որտեղ ֆուտբոլը նրա համար ամենակարևորը չէր: Նա այլեւս չէր կիսում մյուս ֆուտբոլիստների փիլիսոփայությունը, որտեղ բոլորը հավասար պարտականություններ ունեին»: