Վիրջիլ վան Դեյկ. «Առջևում վեց կարևոր հանդիպում կա»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը շարունակում է հավատալ իր թիմի հաջողությանը Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում։

«Առջևում վեց կարևոր հանդիպում կա։ Ամեն ինչ դեռ հնարավոր է։ Մենք պետք է ամեն ինչ տանք, և ամեն ինչ կտանք։ Մենք պետք է կենտրոնանանք յուրաքանչյուր անհատական ​​խաղի վրա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Fotmob-ը։

Նշենք, որ «Լիվերպուլը» 71 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ զիջելով մեկ խաղ ավելի անցկացրած «Արսենալին» (74) և «Մանչեսթեր Սիթիին» (73)։