Չավի․ «Մենք կպայքարենք և կփորձենք հաղթել «Սանտիագո Բեռնաբեուում»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին։

Մասնագետն ասել է, որ հարգում է Մադրիդի «Ռեալին», որն այս մրցաշրջանում ընդամենը մեկ անգամ է պարտվել։

««Բարսելոնայի» համար սա մրցաշրջանի առանցքային հանդիպումն է: Պետք է հաղթենք ու մոտենանք «Ռեալին»։ Մենք կպայքարենք և կփորձենք հաղթել «Սանտիագո Բեռնաբեուում»», – Չավիի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 21-ին։